«Դատավարությունը բացահայտում է էական փաստեր՝ կապված ռազմական ագրեսիայի և օկուպացիայի համար Հայաստանի և նրա քաղաքական-ռազմական ղեկավարության պատասխանատվության մասին»․Հաջիև | Region

«Դատավարությունը բացահայտում է էական փաստեր՝ կապված ռազմական ագրեսիայի և օկուպացիայի համար Հայաստանի և նրա քաղաքական-ռազմական ղեկավարության պատասխանատվության մասին»․Հաջիև

Մարտ 08,2025 11:45

Ադրբեջանի նախագահի խորհրդականը հայտարարել է՝  Բաքվում ընթացող հայերի նկատամամբ դատավարության դեմ անհարկի քարոզչություն իրականացնելու փոխարեն Հայաստանի կառավարությունը պետք է համագործակցի 

Բաքվում ընթացող հայ գերեվարվածների և պատանդառուների  դատավարությունների է անդրադարձել Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, նշելով, թե դատական գործընթացը լուրջ անհանգստություն է առաջացրել Հայաստանի քաղաքական ղեկավարության մոտ:

Հաջիևի խոսքով՝ Երևանում քարոզչական արշավ է սկսվել, ինչը նա անվանել է միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին։

Նշենք, որ Բաքվում ընթացող այս դատավարությունն ընթանում է ազատ և անկախ լրտվամիջոցների և իրավապաշտպանների բացակայության պայմաններում։

X-ի իր էջում Հաջիևը գրել է, թե «դատավարությունը բացահայտում է էական փաստեր՝ կապված ռազմական ագրեսիայի և օկուպացիայի համար Հայաստան պետության​​ պատասխանատվության, ինչպես նաև նրա քաղաքական-ռազմական ղեկավարության և «գործակալների» պատասխանատվության հետ»։

« Հուսանք, Հայաստանը, ի թիվս այլ միջազգային իրավական պարտավորությունների, որպես Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անդամ, ընդունում է իր պատասխանատվությունը ագրեսիայի, ռազմական հանցագործությունների և այս համատեքստում կատարված այլ ծանր հանցագործությունների համար»,-գրել է Ալիևի խորհրդականը:

«Դատավարության դեմ անհարկի քարոզչություն իրականացնելու փոխարեն Հայաստանի կառավարությունը պետք է համագործակցի՝ օգնելու տարածաշրջանում անցումային արդարադատության վերականգնմանը և կայուն խաղաղության հաստատմանը: Խաղաղության իրական մտադրությունը և Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր սկզբի մտադրությունն, ի թիվս այլ բաների, ցույց կտար Հայաստանի պատրաստակամությունը՝ ընդունելու իր պատասխանատվությունը և հանձնելու ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին, հատկապես նրանց, ովքեր ներկայումս թաքնվում են Հայաստանի տարածքում։ Եթե Հայաստանը հավատում է, որ իր հանցագործությունները ժամանակի ընթացքում կմոռացվեն կամ կվերանան, չարաչար սխալվում է»,-գրել է Հաջիևը։

Հիշեցնենք, Բաքվում ընթացող շինծու դատավարությամբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին և գերիներին մեղադրում են ծանր հացագործությունների մեջ։

Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ բողոքն արտահայտելով իր նկատմամբ ընթացող շինծու դատավարության դեմ, Հայաստանում ի աջակցությոն Վարդանյանի և մյուս պատանդառուների բողոքի ցույցեր են ընթանում, հացադուլ է  հայտարարել նաև  Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների նկատմամբ ադրբեջանական ապօրինությունների և ճնշումների մասին հայտարարություններ են հնչել։

Փաշինյանն էլ հայտարարել է․« Հետախուզական տվյալներ ունենք, որ Բաքվում դատվող հայերի նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի էսկալացիա հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզվեն»։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը կոչ է արել Ադրբեջանում պահվող հայազգի անձանց անհապաղ ազատ արձակել, նշելով՝  պետք է ամբողջությամբ հարգվեն  արդար դատավարության իրավունքները։

Երեկ  Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանը  աուդիոուղերձ է հղել։ Վարդանյանի փաստաբանը  հայտարարել  է, որ ՀՀ իշխանությունը բավարար ջանքեր չի ներդնում Բաքում պահվող հայ պատանդների ազատ արձակման համար։

Նշենք, որ ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում:

 

Նորություններ