Ըստ ԿԸՀ նախնական տվյալների Փարաքարում հաղթել է «Ապրելու երկիր»-ը
Մարտ 30,2025 23:49
«Քաղաքացիական պայմանագիրը» պարտվել է Փարաքարում։ Ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների՝ Փարաքար համայնքում տեղի ունեցած այսօրվա ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստացել է 1 341 ձայն, «Միասնություն» կուսկացությունների դաշինքը՝ 1 666, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 200, «Կայունություն» կուսակցությունը՝ 8:
Հիշեցնենք, որ «Միասնություն» դաշինքի՝ համայնքապետի թեկնածուն Վոլոդյա Գրիգորյանն է։
Փարաքար խոշորացված համայնքում «Միասնություն» դաշինք շտաբում տոնում են Վոլոդյա Գրիգորյանի հաղթանակը: Նրանք դուրս են եկել փողոց եւ վանկարկում են «հաղթանակ»:
Նշենք, որ «Միասնություն» դաշինքը կազմված է «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններից։ Վոլոդյա Գրիգորյանը «Ապրելու երկիր» կուսակցության անդամ է։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
