Ավանեսյանը բարելավել է իր դիրքը թենիսիստուհիների վարկանիշային նոր աղյուսակում | Region

Ավանեսյանը բարելավել է իր դիրքը թենիսիստուհիների վարկանիշային նոր աղյուսակում

Ապրիլ 07,2025 13:06

Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) թարմացրել է իր մենախաղի վարկանիշային աղյուսակը։ Առաջատարը բելառուս Արինա Սաբալենկան է, երկրորդը՝ լեհ Իգա Շվյոնտեկը։ Չարլսթոնի (ԱՄՆ) մրցաշարում հաղթելուց հետո Ջեսիկա Պեգուլան դարձավ աշխարհի երրորդ ռակետը։

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման աղյուսակում բարելավել է իր դիրքերը՝ զբաղեցնելով 36-րդ հորիզոնականը։

22-ամյա թենիսիստուհին իր ակտիվում ունի 1405 միավոր։

Հավելենք, որ Էլինա Ավանեսյանը նախորդ տարվա ամառվանից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։

Թենիսիստուհիների նոր վարկանիշային աղյուսակը՝

1 (1). Արինա Սաբալենկա (Բելառուս) – 10 541 միավոր
2 (2). Իգա Շվյոնտեկ (Լեհաստան) – 7470
3 (4). Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ) – 6101
4 (3). Քորի Գաուֆ (ԱՄՆ) – 6063
5 (5). Մեդիսոն Քիզ (ԱՄՆ) — 4999
6 (6). Ժասմին Պաոլինի (Իտալիա) – 4843
7 (7). Միրա Անդրեևա (Ռուսաստան) – 4775
8 (8). Չժեն Ցինվեն (Չինաստան) – 4243
9 (9). Պաուլա Բադոսա (Իսպանիա) – 3821
10 (10). Ելենա Ռիբակինա (Ղազախստան) – 3808

armsport.am

Նորություններ