«Տաշիրում մոտ 30 տարեց ռուս է մնացել, ջահելները գնացել են․․․ հայերը ևս այդպես են»

Տաշիր քաղաքը համանուն համայնքի կենտրոնն է: Բնակավայրը հիմնադրվել է 1844 թ․-ին` հիմնականում աքսորված ռուս մոլոկանների կողմից և Կովկասի փոխարքայի անունով կոչվել է Վորոնցովկա: 1935թ․-ին վերանվանվել է Կալինինո, 1991թ․-ին՝ Տաշիր: Ռուսները վերջին տասնամյակներին լքել են քաղաքը, նաև տարածաշրջանի այն գյուղերը, որտեղ ժամանակին մեծ թիվ էին կազմում։
Իսկ Բլագոդարնոյե և Մեղվահովիտ բնակավայրերը գտնվում են Տաշիր քաղաքից 10կմ հեռավորության վրա: Բլագոդարնոյեն ևս հիմնադրվել է Կիրիլ անունով ռուս մոլոկանի կողմից՝ 1907-1908 թթ․-ին, և կոչվել է Կիրիլովկա: Հետագայում գյուղն անվանել են Բլագոդարնոյե: Սկզբնական շրջանում եղել է ռուսաբնակ, ներկայումս գյուղի բոլոր բնակիչները հայեր են:
Այս տարածաշրջանում ժողովրդագրական լուրջ խնդիրներ կան, մեծ են արտագաղթի ծավալները, գյուղերում հիմնական կամ միակ զբաղմունքը անասնապահությունն է։
REGIONS TV-ի տեսանյութը՝ Տաշիր, Բլագոդարնոյե, Մեղվահովիտ բնակավայրերից