Ըմբշամարտի ԵԱ․ Վազգեն Թևանյանը՝ բրոնզե մեդալակիր

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալ է նվաճել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնությունում։
65 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Թևանյանը պետք է մրցեր Վրաստանի ներկայացուցիչ Գոգա Օտինաշվիլիի հետ, սակայն վերջինս չներկայացավ գոտեմարտին, և Թևանյանը հռչակվեց բրոնզե մեդալակիր։
Վազգեն Թևանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 3։0 հաշվով հաղթանակ է տարել UWW դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Հուսեինովի նկատմամբ, քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 2։3 հաշվով զիջել է Իբրահիմ Իբրահիմովին։ Վերջինս դուրս է եկել եզրափակիչ, ինչի շնորհիվ Թևանյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել։ Այստեղ արդեն նա 3:0 հաշվով հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցչի նկատմամբ և պայքարել բրոնզե մեդալի համար: