Երեկ տեղացել են «ցեխային անձրևներ»․պարզաբանում է Հիդրոօդերևութաբանության կենտրոնը | Region

Երեկ տեղացել են «ցեխային անձրևներ»․պարզաբանում է Հիդրոօդերևութաբանության կենտրոնը

Ապրիլ 10,2025 11:30

Հարգելի՛ քաղաքացիներ,

երեկ հանրապետության տարածքում գործող ցիկլոնը դուրս գալով Միջերկրական ծովից, տեղափոխվեց Իրաք, այնտեղից՝ դեպի Կովկաս: Մթնոլորտի նման շրջանառության արդյունքում, հարավային հոսանքները Իրաքի անապատներից դեպի մեր երկիր տեղափոխեցին փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդ, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում տեղացին այսպես կոչված «ցեխային անձրևներ»:

Տարվա այս ժամանակահատվածում, գրեթե ամեն տարի նման երևույթները կրկնվում են մեր երկրի տարածքում, ինչը պայմանավորված է հարավային ցիկլոնների ներթափանցմամբ:

Նորություններ