«Իրենք ընտրության գնում էին Հադրութն ու Շուշին վերադարձնելու խոստումով, բայց այսօր դատարկված է Արցախը»․ իրավապաշտպան | Region

«Իրենք ընտրության գնում էին Հադրութն ու Շուշին վերադարձնելու խոստումով, բայց այսօր դատարկված է Արցախը»․ իրավապաշտպան

Ապրիլ 10,2025 20:34

«Պատերազմից անմիջապես հետո հումանիտար խնդիրները հնարավոր էր լուծել շատ ավելի արագ և արդյունավետ»։ Նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը REGIONS TV-ի հետ զրույցում։

Իրավապաշտպանն ընդգծում է՝ հիմա վիճակն ավելի լուրջ է, որովհետև աշխարհն է խառնաշփոթի մեջ, բախվել են աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների շահերը. «Այն օրը, երբ բոլոր գերիները կվերադառնան, ես կհամարեմ, որ օրվա իշխանությունը, կամ մենք՝ որպես հասարակություն, մեր խնդիրը կատարել ենք»։

Ի՞նչ կարող է անել օրվա իշխանությունը, իրավապաշտպանի խոսքով՝ առնվազն չպետք է խանգարեն հակահայկական քայլերով ու իրական հնարավորությունները բաց թողնելով։

«Այս իշխանությունը մեր բոլոր եղած իշխանություններից ամենաանպատասխանատուն է, ամենաանհետևողականն ու ամենահակահայկականը, և որևէ հիմք չկա համարելու, որ իրենց բերած որևէ փաստարկ աշխատելու է:

Իրենք ընտրության գնում էին Հադրութն ու Շուշին վերադարձնելու խոստումով, բայց այսօր դատարկված է Արցախը, 120 հազար մարդիկ տեղահանված են: Այս իշխանությունը հանցակից է այն բոլոր գործողություններին, որոնց զոհ դարձան արցախցիներն ու հայաստանցիները»,-հայտարարեց Կարապետյանցը:

 

Նորություններ