Լեոնել Մեսսին «Թումո»–ի մասին հրապարակում է արել | Region

Լեոնել Մեսսին «Թումո»–ի մասին հրապարակում է արել

Ապրիլ 11,2025 22:43

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Լեոնել Մեսսին «Ինստագրամ»–ի իր «Սթորի» բաժնում կիսվել է հայկական «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի էջով:

Հարավային Ամերիկայում առաջին Թումո կենտրոնը կբացվի Բուենոս Այրեսում: Նախորդ տարվա աշնանը Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանները, ինչպես նաև զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը այցելել են ապագա Թումոյի տարածք և կենտրոնի հիմնադրման մասին պայմանագիր ստորագրել Բուենոս Այրեսի քաղաքապետ Խորխե Մակրիի և կրթության նախարար Մերսեդես Միգելի հետ։

Նախորդ տարի Լիոնել Մեսսիի եղբայր և Leo Messi Management-ի տնօրեն Ռոդրիգո Մեսսին այցելել էր Թումո Երևան՝ իր հետ բերելով հատուկ նվեր՝ Արգենտինայի ազգային հավաքականի մարզաշապիկը՝ մակագրված հենց Մեսսիի կողմից։

Նորություններ