Ինչ է քարոզում Բաքուն իր հասարակությանը ավելի քան 30 տարի

«Խաղաղության համաձայնագրի հեռանկարը մշուշոտ է՝ հաշվի առնելով Բաքվի գործելակերպը, ամենօրյա սադրանքները սահմանի երկայնքով, Հայաստանի դեմ ակտիվ ապատեղեկատվության գեներացումը»: REGIONS TV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահագն Սարոյանը՝ անդրադառնալով Երևանի ու Բաքվի միջև համաձայնեցված, բայց չստորագրված փաստաթղթին:
Ադրբեջանում, հիշեցնում է Սարոյանը, տարիներ շարունակ պետական մակարդակով քարոզվել է հայատյացություն, այսօր մեկ ստորագրությամբ մի քանի տասնամյակի թշնամանքն ու ատելությունը հաղթահարել հնարավոր չէ։
«30 տարուց ավելի Ադրբեջանի պետական քաղաքականության մեջ կարմիր թելով անցել և անցնում է, որ հայը սպառնալիք է: Պետք է սերունդ փոխվի, քաղաքականությունը լինի իրական խաղաղությանը միտված, որպեսզի մենք կարողանանք խոսել համատեղ խաղաղ գոյակցության մասին»,-նշեց Սարոյանը: