Մարտուն Գրիգորյանը հրաժարվում է Գյումրու ավագանու մանդատից | Region

Մարտուն Գրիգորյանը հրաժարվում է Գյումրու ավագանու մանդատից

Ապրիլ 14,2025 11:29

«Մեր քաղաքը» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանն երեկ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։

Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը։

Թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Գյումրու արտահերթ ընտրություններին մասնակցած ավագանու անդամի թեկնածու Մարտուն Գրիգորյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչեց։

Հիշենցնենք, որ Գյումրու ավագանիում մանդատ կստանան հինգ ուժերի թեկնածուները՝ «Մեր քաղաքը», «Իմ հզոր համայնքը», Կոմունիստական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիրը» և «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը։

Նիստից մանրամասներն՝ առաջիկայում:

Նորություններ