Արմեն Գրիգորյանը Վիվիան Լունելայի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները | Region

Արմեն Գրիգորյանը Վիվիան Լունելայի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Ապրիլ 15,2025 22:39

Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի գրասենյակի ղեկավար Վիվիան Լունելայի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա ընթացքը և զարգացման հեռանկարները:

Կողմերը նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակի վերաբերյալ: ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը Հարավային Կովկասում հաստատելու կայուն և հարատև խաղաղություն:

Նորություններ