Գյումրու ավագանու առաջին նիստը Վարդան Ղուկասյանը սկսեց աղոթքով, ՔՊ-ն չի մասնակցում նիստին

Գյումրիում այսօր ավագանու առաջին նիստում 33 անդամներից գրանցվել է ավագանու 18 անդամ։ Այսօր պետք է քաղաքապետ ընտրվի: Նիստը վարում է ընդդիմության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը, որը նաև ավագանու ամենատարիքով անդամն է։ Նա առաջարեց նիստը սկսել «Հայր մեր» աղոթքով, ինչպես ինքն ասաց՝ «որպեսզի Աստված մեզ խելք ու շնորք տա»։
Ընտրություններում ամենաշատ՝ 14 մանդատ ստացած «Քաղաքացիական պայմանագիրը» չի մասնակցում նիստին, չի մասնակցում նաեւ Մարտուն գրիգորյանի որդրին՝ Կարեն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ քաղաքապետ ընտրելու համար հարկավոր է 17 ձայն։ Շեմը հաղթահարած մյուս ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ անհրաժեշտ քվեն կտան, որպեսզի Վարդան Ղուկասյանն ընտրվի քաղաքապետ։ Նիստում Առաջադրվեց վարդան Ղուկասյանի թեկնածությունը, ինչի մասին զեկուցեց Կոմմուսի անդամ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը: «Մայր Հայաստան դաշինքը» եւ «Իմ հզոր համայքն» հայտարարեցին ,որ քվեարկելու են Վարդան Ղուկասյանի օգտին:
Կարինե Կազարովա