Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Ապրիլ 17,2025 08:30

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում՝ ձյան տեսքով: Ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ը, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Ապրիլի 16-ին և 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-21-ն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։

Հհ 16.04

Երևան քաղաքում` 

Ապրիլի  20-21-ը սպասվում է կարճատև անձրև: Ապրիլի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 16.04

Երևան քաղաքի ապրիլի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    28.3°C (1957թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`       -2.5°C (1980թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    12.9°C

Նորություններ