Ծանրորդ Աննա Ամրոյանը երկամարտի 231 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
Ապրիլ 18,2025 21:54
Հայաստանը ներկայացնող Աննա Ամրոյանը փոխչեմպիոն դարձավ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:
Ամրոյանը երկամարտում գրանցեց 231 կգ (100+131) արդյունք: Ամրոյանը պոկում վարժությունում գրավեց 6-րդ տեղը, իսկ հրումում նվաճեց բրոնզե մեդալ: Նա Եվրոպայի չեմպիոնությունը պաշտպանած Իտալիայի ներկայացուցիչ Տոկոյից հետ մնաց 2 կիլոգրամով:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը երկամարտի 226 կգ (95+131) արդյունքով գրավեց 6-րդ տեղը: Խաչատրյանը պոկումում գրավեց 12-րդ տեղը, իսկ հրումում արծաթե մեդալ նվաճեց:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
