Ծանրամարտի ԵԱ. Վարազդատ Լալայանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն | Region

Ծանրամարտի ԵԱ. Վարազդատ Լալայանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Ապրիլ 21,2025 18:54

Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոն, Փարիզի ՕԽ-ի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը գերծանր քաշային կարգում։

Այսօր ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրն էր և այն եզրափակվեց գերծանր տղամարդկանց պայքարով: Այստեղ Հայաստանը կներկայացնում էր Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը:

Վարազդատը պոկում վարժությունում նախ բարձրացրեց 200 կգ, հետո 210 կգ, իսկ երրորդ փորձը՝ 218 կգ, արդեն չստացվեց, բայց միևնույնն է, նա զգալի՝ 20 կգ առավելություն ունի հրում վարժությունից առաջ մոտակա մրցակցի նկատմամբ։ Լալայանը փոքր ոսկի նվաճեց այս վարժությունում։

Հրում վարժությունում Լալայանը ևս նվաճեց փոքր ոսկին, և երկու վարժությունների ընդհանուր արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումը։

armsport.am

Նորություններ