Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը․ ՈւՂԻՂ
Ապրիլ 26,2025 13:03
Այսօր Սուրբ Պետրոսի հրապարակում մեկնարկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը։ Պատարագը գլխավորում է Կարդինալների կոլեգիայի 91-ամյա դեկան Ջովանի Բատիստա Ռեն։
Պապի մարմինը կտեղափոխվի Հռոմի Սանտա Մարիա Մաջորե եկեղեցի, որտեղ տեղի կունենա հուղարկավորության արարողությունը՝ փակ դռների հետևում։
Հուղարկավորությանը մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ։ Վատիկան են ժամանել բազմաթիվ համաշխարհային առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Արարողությանը մասնակցում են նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
