Զինծառայողի հոսանքահարվելու հետևանքով մահանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ
Մայիս 14,2025 21:41
Պարտադիր ժամկետային զինծառայողի Կարեն Ավետիսյանի հոսանքահարվելու հետևանքով մահանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասը վերաբերում է զինվորական պաշտոնեական անփութությանը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
