Վարժական հավաքներից խուսափելու դեպքում պատիժը խստացվում է․նախատեսվում է ազատազրկում 1-3 տարի ժամկետով | Region

Վարժական հավաքներից խուսափելու դեպքում պատիժը խստացվում է․նախատեսվում է ազատազրկում 1-3 տարի ժամկետով

Մայիս 15,2025 15:31

Վարժական հավաքներից խուսափելու դեպքում պատիժը խստացվում է։ Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն՝ սահմանվում են քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը, հստակեցվում է կատարվող հանցավոր արարքի նկարագրությունը, խստացվում է մի շարք ոչ իրավաչափ հանգամանքների զուգորդմամբ վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը, ինչպես նաև հստակեցվում է ռազմական ոստիկանության լիազորությունների շրջանակը:

Ըստ այդմ՝ վարժական հավաքներից խուսափելու դեպքում սահմանվում է տուգանք որպես պատիժ՝ առավելագույնը նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, ինչպես նաև սահամանվում է պատիժ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով:

Նախագծում նշված է՝ եթե քաղաքացին հավաքից խուսափում է իրեն մարմնական վնասվածք պատճառելու, հիվանդության սիմուլյացիայի, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով, ապա պատժվում է ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով:

Հանցանք գործած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կամովին ներկայանում ու ներգրավվում է վարժական հավաքին:

Նախագծի հիմնավորման մեջ նշած է՝ պաշտոնական վիճակագրություն համաձայն՝ միայն անցած երկու տարում պարտադիր զինվորական ծառայությունից, զորահավաքից կամ վարժական հավաքներից խուսափելու հոդվածներով ավելի քան 3 հազար քրեական գործ է հարուցվել։

 

Նորություններ