Թուրքիայում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել | Region

Թուրքիայում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Մայիս 15,2025 17:35

Թուրքիայում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։

Նրա խոսքով՝ երկրաշարժը գրանցվել է Կոնյա քաղաքում և զգացվել է նաև հարևան նահանգներում։

«Մեր համապատասխան հաստատությունների բոլոր թիմերը անմիջապես սկսեցին դաշտային սկանավորումները։ Այս պահին որևէ բացասական իրավիճակ չկա», – գրել է Երլիկայան սոցիալական ցանցերում։

Կոնյան գտնվում է Անատոլիա նահանգի կենտրոնական մասում, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից 265 կմ հեռավորության վրա։

Նորություններ