«Ակնկալում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ»․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Կովկասում կան որոշակի դրական զարգացումներ։ Սա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունն է բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև միջպետական փաստաթղթի տեքստի համաձայնեցման վերաբերյալ»,-ասել է նա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում։
«Մենք հույս ենք հայտնում փաստաթղթի հնարավորինս շուտ ստորագրման վերաբերյալ և ակնկալում ենք, որ դրա իրականացումը կհարթի ճանապարհը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար»,-ասել է քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Խաղաղության պայմանագրի ստորագրման կոչ են արել միջազգային տարբեր դերակատարներ, եվրոպական կառույցների ղեկավարներ, պաշտոնյաներ ու տարբեր երկրների առաջնորդներ։ Սակայն, Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումից պայմանագրի ստորագրման շուրբ բանակցություններում առաջընթացի մասին հայատարություն չեղավ երկու երկրների կողմից։
Բաքուն շարունակում է պայմաններ առաջ քաշել՝ ՀՀ Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։