Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ. այրվում է 4 տրանսպորտային միջոց
Մայիս 19,2025 16:54

Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։
Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։
Նախնական տվյալներով, տուժածներ չկան: