Իրանի և ՀՀ-միջև սահմանը երկու երկրների միջև հաղորդակցության պատմական աղբյուր է, Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այդ սահմանի նկատմամբ․Նասիրզադե

Տարածաշրջանային սահմանների տարածքային ամբողջականության և կայունության պահպանումը Թեհրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկ ն է։
Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։ Իրանական լրատվամիջոցների փոխանցամամբ՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը Իրանի պաշտպանության նախարարն ընդգծել է երկու երկրների հարաբերությունների ռազմավարական կարևորությունը և հայտարարել, որ Հայաստանը հատուկ տեղ է գրավում Իրանի հարևանության քաղաքականության մեջ։
Նա ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունների ռազմավարական նշանակությունը և նշել, որ Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ։ Իրանի նախարարը հայտարարել է, որ Իրանի և Հայաստանի միջև սահմանը երկու երկրների միջև հաղորդակցության պատմական աղբյուր է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այդ սահմանի նկատմամբ։