Ստամբուլում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել | Region

Ստամբուլում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Մայիս 21,2025 11:25

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության փոխանցմամբ՝ մայիսի 20-ին Ստամբուլում 4 բալ երկրաշարժ է գրանցվել:

Նշվում է, որ 8.16 կմ խորությամբ ցնցման էպիկենտրոնը եղել է Ստամբուլի Բյույուքչեքմեջե շրջանից 23 կմ հեռավորության վրա:

Թուրքական տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրաշարժի հետևանքով դեպք-պատահարների վերաբերյալ ահազանգեր չեն եղել:

Աղբյուր` ermenihaber.am
facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button

Նորություններ