Բարձր ենք գնահատում Փաշինյանի մասնակցությունը Մոսկվայում Հաղթանակի շքերթին՝ ի հեճուկս արևմտյան որոշ պաշտոնյաների սպառնալիքների. Լավրով | Region

Բարձր ենք գնահատում Փաշինյանի մասնակցությունը Մոսկվայում Հաղթանակի շքերթին՝ ի հեճուկս արևմտյան որոշ պաշտոնյաների սպառնալիքների. Լավրով

Մայիս 21,2025 12:59

«Մոսկվան բարձր է գնահատում անձամբ Փաշինյանի մասնակցությունը Մոսկվայում Հաղթանակի շքերթին՝ չնայած արևմտյան որոշ պաշտոնյաների սպառնալիքներին», – Երևանում ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք զգացված ենք այն ուշադիր վերաբերմունքից, որ հայկական կողմը ցուցաբերում է բազմաթիվ հուշարձանների նկատմամբ, ու այն բազմաթիվ միջոցառումները՝ այդ թվում Անմահ գնդի ակցիան, որոնք այդ օրն անցկացվեցին Հայաստանում։

Մենք այսօր էլ խնամքով ենք վերաբերվում ՀՀ-ի հետ մեր ռազմավարական հարաբերություններին, մեր ժողովուրդների միջև խորը կապերը պահպանելուն», – ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը:

«Շահագրգռված ենք, որ Հայաստանը ներգրավվի հեռանկարային գործընթացների մեջ Շանհայի համագործակցության շրջանակում, ինչպես նաև ԲՐԻԿՍ-ում», – Երևանում Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։ «ՌԴ-ն հիմնական գործընկերն ու ներդրողն է հայկական տնտեսության մեջ և վստահելի երաշխավոր է էներգետիկ և արտադրական անվտանգության հարցում։ Անցած տարվա արդյունքները տպավորիչ էին, դրանց վրա հենվելով պետք է առաջ շարժվել», – ասել է Լավրովը՝ նշելով, որ հոկտեմբերին սպասվում է ՌԴ-ում հայկական օրերի անցկացում։

«ՌԴ-ն պատրաստ է համագործակցել ՀՀ-ի հետ՝ սուվերեն տարածքի պաշտպանության հարցում», – նշել է Սերգեյ Լավրովը՝ հիշեցնելով. «Այսօր հայ-թուրքական, հայ-իրանականն սահմաններին հայ գործընկերների հետ շարունակում են ծառայություն իրականացնել նաև ռուս սահմանապահները»։ ՌԴ արտաքին գործերի նախարարը հիշեցրեց նաև, որ այս տարի նշվում է ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի պայմանագրի կնքման 30-ամյակը, ինչպես նաև հայ-ռուսական հումանիտար փոխգործակցության կենտրոնի ստեղծման 10-ամյակը։

Նորություններ