Կողմերը սպառնում են փոխադարձ հարվածներով․ ի՞նչ վիճակ է Իսրայելում այս պահին | Region

Կողմերը սպառնում են փոխադարձ հարվածներով․ ի՞նչ վիճակ է Իսրայելում այս պահին

Հունիս 14,2025 21:43

Իրանա-իսրայելական հակամարտության նոր գերլարված փուլում, հաշվի առնելով նաև հնարավոր էսկալացիայի վտանգը, մտահոգիչ է տեղի հայ համայնքի վիճակը։ Ի՞նչ է արվում նրանց անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։

Իրանական հրթիռներն ի՞նչ օբյեկտներ են թիրախավորել, ո՞ր շրջաններն ու քաղաքներն են առավել շատ տուժել, ի՞նչ հակազդող գործողություններ է ձեռնարկել Իսրայելը և ի՞նչ վիճակ է հայաշատ քաղաքներում։

Թեմայի շուրջ Regions TV-ն զրուցել է Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանի հետ։

Ի դեպ, իսրայելական ԶԼՄ-ները հայտարարել են, որ Իսրայելը մտադիր է մոտակա 24 ժամվա ընթացքում ակտիվ գործողություններ ձեռնարկել Թեհրանի ուղղությամբ։ Գրեթե նույն բովանդակությամբ հայտարարություն է տարածել նաև պաշտոնական Թեհրանը։

 

Նորություններ