Շիրակ գյուղի փոքրիկների համար իր դռներն է բացել նորակառույց մանկապարտեզը | Region

Շիրակ գյուղի փոքրիկների համար իր դռներն է բացել նորակառույց մանկապարտեզը

Հունիս 19,2025 15:10

Շահագործման է հանձնվել Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի նորակառույց մանկապարտեզը։ Գյումրիից 5 կմ հեռավորության վրա գտնվող, ավելի քան 1000 բնակչություն ունեցող գյուղը 36 տարի մանկապարտեզ չի ունեցել։ 1988 թ.-ի երկրաշարժի հետևանքով գյուղը բավականին մեծ վնասներ է կրել, փլվել է նաև մանկապարտեզի շենքը։

Շիրակում մարդիկ երկար տարիներ փայտաշեն տնակներում են ապրել, իսկ մանկապարտեզ կառուցելն առաջնահերթ չի համարվել։ Նախադպրոցական կրթությունն այստեղ կարևորեցին «300 դպրոց, 500 մանկապարտեզ» պետական ծրագրի շրջանակում։ Շիրակ գյուղի «Նռանե» մսուր-մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրերով։ 2021-2023 թվականներին կառուցվել է շենքը՝ 70 միլիոն դրամ գումարով, որի 60 տոկոսը կառավարության, իսկ 40-ը Ախուրյանի համայնքապետարանի ներդրումն է։ 2023-2024 թթ.-ին էլ 25 միլիոն դրամով իրականացվել են շենքի բարեկարգման, գազաֆիկացման աշխատանքները: Իսկ այս տարի մանկապարտեզը համալրվել է գույքով, և երկար սպասումներից հետո, վերջապես շահագործման հանձնվել։

Նորություններ