«Մեր երեխաների հարցով բանակցելու՞ ես Թուրքիայում»․ Անհետ կորածների հարազատներ

Անհետ կորածների հարազատները երեկվանից փակ են պահում Բաղրամյան պողոտան։ Պնդում են՝ պահանջն իրենց որդիների հարցով զբաղվելն է, որ մոռացության չտրվի։
Ծնողների խոսքով՝ ԱԱԾ արդեն նախկին տնօրենն իրենց ու իրենց որդիների ճակատագիրն անուշադրության չէր մատնում, լսում էր, քայլեր անում, հիմա չգիտեն՝ ումից ակնկալեն իրենց հարցերի պատասխանները։
«Մեր երեխեքի հարցը պետք է լուծի գերագույն գլխավոր հրամանատարը, որը վաղը գնալու է Թուրքիա։ Ուզում ենք իմանալ՝ ի՞նչ է այնտեղ խոսելու, մեր երեխեքի մասին խոսելո՞ւ է, թե՝չէ, այդպիսի կետ կա՞ օրակարգում, թե՝ չկա»,-ասում է ծնողներից մեկը։
Մյուսն էլ ավելացնում է՝ հինգ տարի շարունակ սպասում ենք, էլ ինչքան պետք է սպասենք. «Հոկտեմբերի 20-ին 5-րդ տարին կլրանա, մենք չգիտենք՝ ոնց ենք ապրում, ոնց ենք շնչում, ուտում ենք, չենք ուտում, արդեն մոռացել ենք ամեն ինչ»։