Մխիթարյան․ Կիվուն այլ մոտեցում ունի | Region

Մխիթարյան․ Կիվուն այլ մոտեցում ունի

Հունիս 24,2025 13:47

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է միլանյան թիմում մարզչական փոփոխության մասին։ «Ինտերի» գլխավոր մարզիչի պաշտոնում իտալացի Սիմոնե Ինձագիին փոխարինել է ռումինացի Կրիստիան Կիվուն։

«Կիվուն լուրջ եւ հաճելի մարզիչ է, նա այլ մոտեցում ունի, հոգեբանորեն աջակցում է մեզ եւ ուժեղ է մարտավարության հարցերում։ Չեմ ասում, որ միշտ անխաղունակ էինք, բայց որոշ հանդիպումներում այդպիսին էինք»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է repubblica.it-ը։

Ինձագին հունիսի 5-ին գլխավորել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալը»։ Կիվուն «Ինտերի» ֆուտբոլիստ է եղել 2007-2014 թվականներին։ 2018-2024-ին նա գլխավորել է «Ինտերի» պատանեկան թիմեր։

Նորություններ