Ռոբերտ Ղևոնդյան. Հրադադարը նախևառաջ ձեռնտու է Իրանին, իհարկե նաև՝ ԱՄՆ-ին ու Իսրայելին, սակայն Իրանը ստիպված կլինի մեծ զիջումների գնալ

Կարծես թե Իրանի և Իսրայելի միջև հրադադարը հաստատվում է։ Հունիսի 24-ի առավոտյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել լիակատար հրադադարի վերաբերյալ։ «Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել, որ կլինի լիակատար և լիակատար հրադադար», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Նրա խոսքով՝ դրանից հետո «12-օրյա պատերազմը կհամարվի ավարտված»։
Թրամփը հայտարարել է, որ «Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել լիակատար հրադադարի վերաբերյալ ( երբ Իսրայելը և Իրանը կավարտեն իրենց ներկայիս, վերջնական առաքելությունները) հետո պատերազմը կհամարվի ավարտված»։
Թրամփը նշել է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել հրադադարի վերաբերյալ, որը պաշտոնապես կավարտի 12-օրյա պատերազմը։ Չնայած սրան, Իսրայելը հայտնել է, որ Իրանը խախտել է հրադադարը։
Թրամփը նշել է, որ և՛ Իսրայելը, և՛ Իրանը խախտել են հրադադարը, և ինքը հատկապես վրդովված է Իսրայելից։
Հրադադարի մասին իր գրառումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ գրառում է արել՝ ասելով, որ Իսրայելը չի պլանավորում հարձակվել Իրանի վրա։ «Բոլոր ինքնաթիռները կշրջվեն և կմեկնեն տուն՝ Իրանին բարեկամական «ինքնաթիռային ողջույն» ցույց տալով։ Ոչ ոք չի տուժի, հրադադարն ուժի մեջ է», – ասել է նա Truth Social-ում։ Ավելի ուշ Թրամփը մեկ այլ գրաում էլ է արել՝ նշելով. «Իրանը երբեք չի վերակառուցի իր միջուկային օբյեկտները»։ Թրամփը նշել է, որ և՛ Իսրայելը, և՛ Իրանը խախտել են հրադադարը, և ինքը հատկապես վրդովված է Իսրայելից։
Այսօր Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարեց, որ Իրանը դադարեցրել է Իսրայելի դեմ ռազմական գործողությունները: Առավոտյան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է ԱՄՆ նախագահի առաջարկած հրադադարին, քանի որ «Իսրայելը վերացրել է անմիջական գոյության սպառնալիքը երկու ճակատներում՝ և՛ միջուկային ոլորտում, և՛ բալիստիկ հրթիռների ոլորտում»:
Քաղաքագետ և քաղաքական անվտանգության փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը RegionsTV-ի հետ զրույցում նակտեց՝ Թրամփի՝ Իրանի և Իսրայելի միջև 12-օրյա պատերազմից հետո հայտարարված հրադադարը, ըստ երևույթին, վաղաժամ էր: «Այսպիսով, այն, ինչ նրանք ասում են, և այն, ինչ տեղի է ունենում իրական ժամանակում, շատ դեպքերում տարբեր բաներ են: Հուսով եմ, որ կողմերը դեռ կկարողանան փոխզիջման գնալ և գտնել որոշ լուծումներ՝ այս պատերազմը դադարեցնելու համար: Բայց հայտարարությունները դեռևս պարզապես հայտարարություններ են»,-ասաց Ղևոնդյանը:
Նա ընդգծեց, որ տարածաշրջանում իրավիճակը մնում է չափազանց լարված և անկանխատեսելի։ Նրա խոսքով՝ կողմերից ոչ մեկը չի ցանկանում պատերազմի ընդլայնում։ «ԱՄՆ-ն չի ուզում, որ արաբական աշխարհը մտնի պատերազմի մեջ, չի ցանկանում ընդլայնել պատերազմը Մերձավոր Արևելքում։ Սա կհանգեցնի ավելի քիչ կանխատեսելի զարգացման, ինչը Թրամփին այդքան էլ դուր չի գալիս։ Իհարկե, Իրանը չի ցանկանում բախվել ավելի մեծ ուժի հետ։ Ավելին, նրանք հասկանում են, որ իրենց ռեսուրսները շատ մեծ չեն, ուստի ցանկանում են հնարավորինս շուտ խաղաղություն։ Եթե կողմերին հաջողվի խուսափել դրանից, ապա դա առաջին հերթին օգուտ կբերի Իրանին, բայց այս իրավիճակում՝ և՛ Միացյալ Նահանգներին, և՛ Իսրայելին։ Իհարկե, Իրանը դեռ պետք է մեծ զիջումների գնա այստեղ», – ասաց Ռոբերտ Ղևոնդյանը։
Ինչ վերաբերում է նրան, թե որքան կտևի հրադադարը, քաղաքագետը կարծում է, որ խաղաղություն պետք է ձեռք բերվի, որպեսզի հետո մտածենք, թե որքան կտևի այն։ Սակայն այս պահին՝ միջազգային հարաբերությունների ճգնաժամի պայմաններում, ըստ քաղաքագետի, լավատեսական կանխատեսումները հաճախ չեն իրականանում։
Օրվա ընթացքում Թրամփը մի քանի հայտարարություններ արեց Իրանի և Իսրայելի միջև հրադադարի վերաբերյալ։ ԱՄՆ նախագահը կրկին կոշտ խոսեց հրադադարի խզման մասին. «Մենք ունենք երկու երկիր, որոնք այնքան երկար և այնքան կատաղի կռվում են, որ այլևս չեն հասկանում, թե ինչ են անում»։
Մեկնաբանելով Թրամփի կոշտ հայտարարությունները հրադադարի խախտման վերաբերյալ՝ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ Թրամփի հայտարարությունները գնալով ավելի երկիմաստ են դառնում։ «Նա կորցնում է իր տրամադրությունը, քանի որ տեսնում է, որ անկարող է կանգնեցնել նույնիսկ այն պատերազմը, որն ինքն է սկսել։ Մենք գիտենք, որ նա ասել է, որ ուզում է դառնալ նախագահ՝ բոլոր պատերազմները դադարեցնելու համար։ Բայց նա չի կարողանում կանգնեցնել նույնիսկ այս պատերազմը, որը սկսել է։ Եվ նա ավելի ու ավելի նյարդային է դառնում, ավելի անհավասարակշիռ։ Կարելի է կանխատեսել, որ եթե Թրամփը շատ կոշտ գործողություններ ձեռնարկի, Իրանն ու Իսրայելը պարզապես կկորցնեն պատերազմը շարունակելու հնարավորությունը։ Բայց անհնար է 100% վստահությամբ ասել, որ նա կորոշի դա անել։ Չնայած, մյուս կողմից, Իրանի համար այժմ ավելի ձեռնտու է դադարեցնել պատերազմը Իսրայելի հետ, և նա, հավանաբար, կփորձի դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, եթե, իհարկե, Իսրայելը նույնը անի։ Եթե ոչ, ապա այս պահին միայն Թրամփի վճռական գործողությունները կարող են կանգնեցնել այս պատերազմը», – ընդգծեց քաղաքագետը։
Իրանը հայտարարել է, որ չի դադրեցնելու միջուկային ծրագիրը և շարունակելու է ուրանի հարստացումը, քանի որ Իրանը պնդում է, որ այն խաղաղ նպատակների համար է։ Այս առնչությամբ էլ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ մեծ հավանականությամբ կարճաժամկետ հեռանկարում Իրանը ստիպված կլինի դադարեցնել այս ծրագիրը, քանի որ Իսրայելի և, առաջին հերթին, Միացյալ Նահանգների հարվածների հետևանքով ոչնչացվել է մեծ քանակությամբ առաջադեմ տեխնոլոգիաներ։
Զաբելա Ավագյան