Թուրքիան չի աջակցում Ադրբեջանի պատկերացրած «Զանգեզուրի միջանցքի» օրակարգին․ Վահան Կոստանյան | Region

Թուրքիան չի աջակցում Ադրբեջանի պատկերացրած «Զանգեզուրի միջանցքի» օրակարգին․ Վահան Կոստանյան

Հունիս 26,2025 15:24

Թուրքական կողմը չի աջակցում ադրբեջանական կողմի պատկերացրած «Զանգեզուրի միջանցքի» օրակարգին։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտգործ փոխնախարար Վահան Կոստանյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Թուրիքա կատարած այցին, Կոստանյանն ասաց՝ բավականին դրական մթնոլորտում է անցել։ Կոստանյանը վստահեցրեց՝ տարածաշրջանային մի շարք հարցերում Հայաստանի և Թուրքիայի դիրորոշումները բավական մոտ են։

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին էլ Կոստանյանն ասաց, որ թուրքական կողմի համար «ընկալելի և ըմբռնելի է հայկական կողմի դիրքորոշումը»՝ նշելով, որ Հայաստանի համար շարունակում է սկզբունքային լինել, որ ենթակառուցվածքները պետք է գտնվեն իր իրավազորության ներքո և պիտի պաշտպանվի Հայաստանի սուվերենությունը այդ ճանապարհների նկատմամբ։

ՀՀ վարչապետը հանդիպման ընթացքում ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը, որը ըստ Կոստանյանի Թուրքիայի գործընկերների կողմից կառուցողական է գնահատվել, երկու կողմից էլ ընդգծվել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կարևորությունը.«Գաղտնիք չէ, որ Թուրքիան ձգտում է դեպի Կենտրոնական Ասիա բարելավել իր կապուղիները, իր հերթին Հայաստանի համար՝ որպես դեպի ծով ելք չունեցող պետությունբաց սահմաններ ունենալը կենսական անհրաժեշտություն է: Վերջին իրադարձությունները ևս ցույց տվեցին, որ կապված Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով, մեր «3 կամ 3 ու կես» սսահմանները փակ էին: Ըստ էության այս հարցում կա ընդհանուր ըմբռնում»:

Ի պատասխան այն հարցին, թե  ի՞նչպիսին է ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը առ այն, որ չնայած բանակցությունների փորձերին, Ալիևը շարուակում է Հայաստանին անվանել ռազմական հանցագործ պետություն, Կոստանյանը հույս հայտնեց, որ ապագայում նման հայտարարություններ չեն հնչի, հավելելով, որ դրանք ոչ մի կերպ չեն օգնում, որպեսզի ապագայում երկու կողմերի միջև կառուցողական և փոխըմբռնման մթնոլորտ ձևավորվի:

Կ»ոստանյանը վստահեցրեց, որ ՀՀ-ն  «Խաղաղության պայմանագիրը» Ադրբեջանի հետ պատրաստ է կնքել աշխարհի ցանկացած քաղաքում, ապա գնահատեց  այս գործընթացում թուրքական կողմի պատրաստակամությունը.«Առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական կողմը հանրային բավականին դրական ազդակներ է տվել երկու կողմերին, առ այն, որ իրենք շահագրգռված են նրանց հարաբերությունների կարգավորմամբ ու համապատասխան փաստաթղթի ստորագրմամբ»:

Խոսեց նաև երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար Հայաստան-Թուրքի ցամաքային սահմանի բացման մասին, ընդգծեց՝ երկու կողմերն էլ կրկին արձանագրել են, որ պայմանավորվածությունը ուժի մեջ  է, սակայն այս ուղղությամբ դեռ պետք է լրացուցիչ քայլեր արվեն:

 

Նիկոլ Մարգարյան

 

 

Նորություններ