ԱԱԾ ծառայողները Մայր Աթոռում են, բակում կայանած մեքենայի մեջ դիմակավորված անձինք ենք․փաստաբան

Փաստաբան Միհրան Պողոսյանը քիչ առաջ ուղիղ եթերում հայտնեց, որ ինքն այս պահին Մայր Աթոռում է։ Նա ներկայացնոլվ իրավիճակն, ասաց, որ Մայր Աթոռում են նաև ԱԱԾ ծառայողները, բակում կայանած մեքենայի մեջ դիմակավորված անձին ենք։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից իրավապահները քննչական գործողություններ են իրականացնում Շիրակի թեմի առաջնորդարանում։ Սրբազան Միքայել Աջապահյանը, ըստ փաստաբանի, Մայր Աթոռում է, որտեղ քահանայական ժողով է նախատեսվում, որի նախագահողը Աջապահյանն է։
Հիշեցնենք, նաև, որ որ հւնիսի 26-ին իրավապահները հայտնեցին, որ հայտնի դարձավ, որ Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել «ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր):
Միհրան Պողոսյանը հայտնեց, որ արքեպիսկոպոսը տեղյակ չի եղել իր բնակավայրում իրականացվող խուզարկությունների մասին։
Փաստաբանը նաև հավելեց, որ առավոտյան իրավապահներից մեկը փնտրել է արքեպիսկոպոսին Մայր Աթոռի տարածքում։ «Այժմ փորձում ենք պարզել, թե ով է եղել այդ անձը»,- ասաց Պողոսյանը։