Կարապետյանի փաստաբանական թիմը հայցադիմումներ է ներկայացնում վիրավորանքների և զրպարտության դեպքերով | Region

Կարապետյանի փաստաբանական թիմը հայցադիմումներ է ներկայացնում վիրավորանքների և զրպարտության դեպքերով

Հուլիս 04,2025 11:48

Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է.

«Տեղեկացնում ենք, որ Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը սեփական նախաձեռնությամբ հայցադիմումներ է ներկայացնում և ներկայացնելու դատարան՝ Սամվել Կարապետյանի գործարար բարի համբավի, ինչպես նաև արատավորող հրապարակային խոսքի և հրապարակումների վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով խախտված իրավունքների վերականգնման համար:

Սա փաստաբանական թիմի նախաձեռնությունն է, որի նպատակը քաղաքական և հասարակական դիսկուրսում վիրավորանքները և զրպարտությունը բացառելն է, ինչից կշահեն բոլորը, և, առաջին հերթին, հասարակությունը»։

Նորություններ