Սեյրան Օհանյանը և Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից
Հուլիս 07,2025 17:44
Այսօր ԱԺ-ում քննարկվում էր «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորների՝ Սեյրան Օհանյանին և Արծիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
Փակ գաղտնի քվերակությամբ՝ 59 կողմ, 0 դեմ ձայներով պատգամավորները զրկվեցին անձեռնմխելիությունից։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի խորհրդարանը թույլ տա քրեական հետապնդում հարուցել Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ:
Արծվիկ Մինասյանի հետ կապված վարույթն առնչվում է նրա՝ բնապահպանության նախարար աշխատած տարիներին Սևան ազգային պարկի տարածքի մի հատվածն օտարելուն։
Սեյրան Օհանյանին առնչվող վարույթը նույն այդ տարածքը փաստացի տիրապետելու, բայց չհայտարարագրելու վերաբերյալ:
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
