ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի գործով նախաձեռնվել է քրվարույթ, 8 զինծառայողները ճանաչվել են տուժող. ՔԿ | Region

ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի գործով նախաձեռնվել է քրվարույթ, 8 զինծառայողները ճանաչվել են տուժող. ՔԿ

Հուլիս 09,2025 15:10

ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը) 1-ին մասով և 550-րդ հոդվածի (զինվորական պաշտոնեական անփութությունը) 1-ին մասով:

Քննչական կոմիտեից  հայտնել են, որ վնասվածք ստացած 8 զինծառայողները ճանաչվել են տուժողներ:

«Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է»,- նշեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք՝ ՊՆ-ն երեկ հաղորդեց, որ ժամը 16:00-ի սահմաններում ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով տուժածներ կան։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։

Նորություններ