Առավոտյան ազատ են արձակվել ձերբակալված ՀՅԴ–ական 4 երիտասարդներ, այդ թվում՝ Գեղամ Մանուկյանի որդին | Region

Առավոտյան ազատ են արձակվել ձերբակալված ՀՅԴ–ական 4 երիտասարդներ, այդ թվում՝ Գեղամ Մանուկյանի որդին

Հուլիս 13,2025 10:53

Ոստիկանության ձերբակալվածների պահման վայրից այսօր՝ հուլիսի 13–ի առավոտյան ազատ են արձակել օրեր առաջ ձերբակալված ՀՅԴ–ական 4 երիտասարդների։ Բակում նրանց դիմավորել են դաշնակցական ընկերները, ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ։

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը, ով քիչ առաջ դուրս եկավ ՁՊՎ–ից, նշեց. «Ճիշտն ասած, այդպես էլ չհասկացա՝ ինչի համար էր սա, առավոտ շուտ տնից հանել, բերել են։ Մոտից մի հատ ավտոմեքենայի ակումուլյատոր էին վերցրել։ Չգիտեմ՝ ինչ են կասկածել։ Դեռ բան չեն ասել։

Ազատ է արձակվել նաեւ ՀՅԴ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոնը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը նշեց. «Այս ամենը իշխանությունների որդեգրած կեղծ քաղաքականության արդյունքն է, իրենց այս անօրինականությունները, ձերբակալությունները, կալանավորումները մեզ համար դարձել է ապրելակերպ։ Սա հերթական բռնաճնշումն էր, որով ուզում են մեզ լռեցնել, բայց մենք էդ տեսակը չենք։

Այս գործը ծայրից ծայր հակաօրինական է, որեւէ քրեական տարր իր մեջ չի պարունակում։ Այս տղաները ամեն ինչի հասնելու են միայն ու միայն սահմանադրական  ճանապարհով։ Իրենց կողմից առգրավված իրերը չեն կարող ծառայել որպես իրեղեն ապացույցներ, քանի որ դրանք օրինակ, մարդն իր օրինական որսորդական զենքն ունի, բերում են, շարուն են սեղանի վրա, որ ցույց տան, թե տեսեք–տեսեք, ինչեր ենք գտել»։

Նորություններ