«Կառավարության հետ բանակցությունները մտել են փակուղի»․արցախցիները շարունակում են բողոքի ցույցը՝ պահանջելով բարելավել աջակցության ծրագիրը

Արցախցիներն այս պահին բողոքի ցույց են իրականացնում կառավարության շենքի մոտ։ Նրանք նստացույցը Ազատության հրապարակից տեղափոխել են կառավարության շենքի մոտ։
Արցախցիները բողոքի այս գործողությամբ կառավարությունից պահանջում են վերանայել և բարելավել իրենց տրամադրվող աջակցության ծրագիրը։
Հիշեցնենք, որ հունիսից դադարեցված է բնակության վարձի աջակցության ծրագիրը:
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն տարախեց, նշելով՝ կառավարության հետ երկու ամիս տևած բանակցությունները մտել են փակուղի, խորհրդի ներկայացրած 12 պահանջագրերից 11-ն ընդհանրապես փոփոխության չի ենթարկվել, ընդամենը երկու ամսով երկաձգվել է բնակավարձի փոխհատուցումը, ու մի շարք բնակավայրերում վերանայվել է բնակարանների ձեռք բերման համար հատկացող գումարները։
«Ակնկալում ենք, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կինջնի ու կպատասխանի մի շարք հարցերի»,-հայտարարեցին խորհրդի անդամները։
Նրանք ներկայացրեցին իրենց պահանջագիրը՝
1)Վերականգնել բնակվարձի աջակցության ծրագիրը բռնի տեղահանված բոլոր այն արցախցիների համար, որոնք չունեն բնակարան Հայաստանում՝ մինչև տվյալ ընտանիքի բնակարանային կարիքի պատշաճ բավարարումը։
2) Բնակաապահովման գոծող ծրագրում ներառել նշանակալի բարելավումներ, այդ թվում՝ տրամադրել լրացուցիչ աջակցություն փոքրակազմ, զոհվածների ու այլ խոցելի ընտանիքներին։
3) Մեծացնել աջակցությունը տուն կառուցելու բաղադրիչի համար՝ խթանելով շահառուներին կառուցել տուն անընդհատ թանկացող երկրդորդային շուկայից գնելու փոխարեն։
4) Ներդնել ներառական և արդյուանվետ մեխանիզմ խորհրդի մարտի 29-ի պահանջագրի մնացած կետերի քննարկման ու իրականացման համար, որոնք կապահովեն Արցախի ժղովրդի իրավունքների պաշտպանությունն ու վերականգնումը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական հարցերում։
Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը լրագրողներին ասաց, որ խնդիրը քննարկվում է կառավարությունում։
Հարցին՝ արցախցիների վերադարձի հարցը հայ-ադրբեջանական բանակցություններում առկա՞ է, Չախոյանը պատասխանեց՝ իսկ որքանո՞վ է դա իրատեսական․«Իշխանությոընը կարող է ասել՝ ով ուզում է, թող վերադառնա, բայց իշխանությունը գիտակցում է, որ անվտանգային շատ խնդիրներ կան, որոնց հետ բախվելու են արցախցիները։ Արդյոք կա՞ այն կողմը, որը կապահովի նրանց անվտանգային հարցերը»։
Կառավարությունից առաջարկեցին խումբ կազմել, որը ներս կմտնի կառավարություն՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպման: Լրագրողների հետ զրույցում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հանդիպման առաջարկի մասին ասաց, որ այդ հանդիպումներն անարդյունավետ են․ «Այդ հարցը միևնույնն է, չի լուծվում, իրենք մնում են իրենց կարծիքին, հիմա լավ, եթե նորից բարձրացանք նույն բանը ասեն, ի՞նչ օգուտ կլինի»։
«Արցախցիների իրավունքների պաշտպանության» խորհրդի անդամ Ապրես Մարգարյանն էլ նշեց, որ իրենք հանդիպմանը դեմ չեն, բայց ցանկալի է՝ համապատասխան անձն իջնի ժողովրդի մոտ:
«Փողոցում քննարկում չի լինելու»,-հայտարարեց կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Հայկ Սիմոնյանը, որը դուրս էր եկել արցխացիներին հանդիպելու և առաջարկելու 4 հոգանոց խումբ կազմել ու գնալ փոխվարչապետի հետ հանդիպման։
Ի վերջո խորհրդի անդամները մտան կառավարության շենք՝ հանդիպման փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակում:
Արցախցիների շահերը կներկայացնի նաև Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։