Հաղթարշավը շարունակվում է․ Արոնյանը հաղթեց Նակամուրային և դուրս եկավ Լաս Վեգասի մրցաշարի կիսաեզրափակիչ
Հուլիս 18,2025 15:05
Լաս Վեգասում ընթացող Freestyle Chess Grand Slam սուպերմրցաշարի քառորդ եզրափակիչում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է ՖԻԴԵ-ի դասակարգման վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, ամերիկացի Հիկարու Նակամուրային։
Արագ խաղի առաջին պարտիաներում Արոնյանն ու Նակամուրան փոխանակվեցին հաղթանակներով, իսկ երկու բլից պարտիաներում Արոնյանն առավելության հասավ՝ 1.5։0.5 հաշվով։
Կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը կխաղա հնդիկ ուժեղագույն գրոսմայստերներից մեկի՝ Էրջուն Էրիգայսիի դեմ։ Մյուս կիսաեզրափակիչում կհանդիպեն ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան և Հանս Նիմանը։
Հիշեցնենք, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դոլար։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
