Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով կա 21 զոհ, 37 վիրավոր | Region

Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով կա 21 զոհ, 37 վիրավոր

Հուլիս 19,2025 19:35

Իրանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 21 մարդ, վիրավորվել՝ 37-ը, հաղորդում է IRNA-ն։

Ավտոբուսը շրջվել է երկրի հարավում գտնվող Ֆարս նահանգի Ֆիրուզաբադ և Քևար քաղաքների միջև ընկած մայրուղում։

Ֆարս նահանգի նահանգապետ Հոսեյն Ալի Ամիրին հրատապ հրաման է արձակել՝ հանձնարարելով Շիրազի բժշկական գիտությունների համալսարանին և նահանգային ոստիկանության վարչությանը հետաքննել միջադեպը։

«Զոհերի վիճակը պետք է լիովին ուսումնասիրվի և հետաքննվի, ինչպես նաև պետք է մանրամասն զեկույց ներկայացվի վթարի պատճառների վերաբերյալ», – ասել է նա։

Նորություններ