«Մեր տարածքում չի կարող լինել օտարերկրյա ո՛չ օպերատոր, ո՛չ վարձակալ։ Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հայ սահմանապահների դեմքը տեսնեն»․Ալիևը ԱՄՆ առաջարկի մասին

«Մեր տարածքում չի կարող լինել օտարերկրյա ո՛չ օպերատոր, ո՛չ վարձակալ»,-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում անցակցվող մեդիաֆորումի ժամանակ մեկնաբանել է «Զանգեզուրի միջանցքը» վարձակալելու մասին ամերիկյան առաջարկը։
Տասնյակ երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ալիևը կրկին պնդել է․« Հայաստանը պետք է «անխոչընդոտ ու անվտանգ մուտք ապահովի Ադրբեջանից՝ Ադրբեջան։ Ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հայ սահմանապահների կամ որևէ մեկի դեմքը տեսնեն։ Ֆիզիկական շփում չպետք է լինի, պետք է լինեն երաշխավորված անվտանգության միջոցներ, որպեսզի մեր ժողովուրդը և բեռները ազատորեն անցնեն»։
Ալիևն ասել է, թե այս պահանջը նաև Աբու Դաբիում կայացած վերջին հանդիպման ժամանակ է ներկայացրել։
Ադրբեջանի նախագահն ներկայացնելով Բաքվի պատկերացումներն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասել է, որ «այդ զարկերակը շատ երկրներ իրար կկապի, հատկապես աշխարհքաղաքական վերջին փոփոխությունների պարագայում, երբ տարանցիկ մյուս ճանապարհները դառնում են առավել խնդրահարույց։ Մեր գնահատմամբ՝ Զանգեզուրի միջանցքը սկզբնական շրջանում 15մլն տոննա բեռ փոխադրելու ներուժ ունի։ Մենք գործնականում ավարտում ենք երկաթգծի շինարարությունը՝ մինչև Հայաստանի ու Իրանի հետ մեր սահմանակետ, և մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում, գուցե՝ հաջորդ տարվա գարնանը, այդ երկաթգծի ադրբեջանական հատվածը կառուցված կլինի»։
Նա պնդել է, թե Հայաստանը վերջին տարիներին այդ ուղղությամբ որևէ աշխատանք չի կատարել, նույնիկսկ «այդ հարցը միտումնավոր հանվում է օրակարգից։ Այդ դեպքում Հայաստանի շանսերը՝ երբևէ դառնալ տարանցիկ երկիր, մոտենում են զրոյի։ Եթե նրանք շարունակեն արգելակել այդ գործընթացը, կհայտնվեն ոչ միայն տրանսպորտային մեկուսացման մեջ, որում այսօր էլ գտնվում են, այլև որոշ իմաստով կհայտնվեն նաև քաղաքական մեկուսացման մեջ»,-սպառնացել է Ալիևը։
Հիշեցնենք, իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ԱՄՆ առաջարկին, ասել է, որ առայժմ միայն ԱՄՆ-ից են նման առաջարկ ստացել։ Փաշինյանի ներկայացմամբ՝ ՀՀ պատկերացումները ճանապարհի արտապատվիրակման, շահագործման և մնացած բոլոր այդ գործընթացների վերաբերյալ այն է, որ դրանք պետք է լինեն փոխադարձության սկզբունքով՝ ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում։
հայկական կողմը ամերիկյան առաջարկին, ինչպես նշել է Փաշինյանը, դեմ չէ։ Վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ԱՄՆ առաջարկին, ասել է, որ առայժմ միայն ԱՄՆ-ից են նման առաջարկ ստացել։ Փաշինյանի ներկայացմամբ՝ ՀՀ պատկերացումները ճանապարհի արտապատվիրակման, շահագործման և մնացած բոլոր այդ գործընթացները պետք է լինեն փոխադարձության սկզբունքով՝ ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում։
Ալիևը մանրամասներ է ներկայացրել Աբու Դաբիի հանդիպումից։ Նա ասել է, որ այդ հանդիպման ընթացքում քննարկվող հարցերից մեկը կողմերի միջև առկա խիստ ցածր վստահությունն է։ Ընդ որում, Ադրբեջանի նախագայի պնդմամբ՝ անվստահության այդ բարձր մակարդակը ոչ թե Ադրբեջանի, այլ՝ Հայաստանի մեղքով է։
«Հայաստանն է, որ հակամարտության ընթացքում փոխել է իր դիրքորոշումն ու համաձայնել Ղարաբաղի ներկայիս կարգավիճակին․․․»։
Ըստ Ալիևի՝ երաշխիք կարող են լինել միջազգային նորմերը, փաստաթղթերը, որոնք «ինչպես ասացի Աբու Դաբիում՝ երկաթբետոնով կփակեն անջատողականության դագաղի կափարիչը, դրա համար պետք է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, պետք է փոխել Սահմանադրությունն ու հեռացնել Անկախության հռչակագրի մասին հղումը, որը տարածքային հավակնություններ է պարունակում Ադրբեջանի հանդեպ»։
Հիշեցնենք, պաշտոնայան Երևանը բազմիցս է հայտարարել, որ ՀՀ Սահմանադրությունում որևէ երկրի նկատմամբ տարծաքային պահանջներ չկան։
Ադրբեջանի նախագահը Շուշիի մեդիաֆորումում անդրադարձել է նաև Խաղաղության պայմանագրին։ Նա ասել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է նախաստորագրվել։
«Այո, տեքստը կարող է նախապես նախաստորագրվել, և ադրբեջանական կողմը հանդես է եկել այդպիսի առաջարկով Աբու Դաբիում։ Բայց, ինչպես գիտեք, փաստաթղթի նախաստորագրում դեռևս չի նշանակում դրա ստորագրում։ Մի բան է համաձայնության բանավոր արտահայտում, մեկ ուրիշ բան՝ յուրաքանչյուր էջի նախաստորագրում։ Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։