Փաշինյանը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսների հետ, նրանց թվում է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցում կարճ տեսանյութ է տարածել, գրելով. «Կարևոր հանդիպում ունեցա Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ»:
Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսների թվում են Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քյարամյանը, Մերձբալթիկայի Հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։
Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը հրապարակել էր մի քանի բարձրաստիճան հոգևորականներին վերագրվող հայտարարություն, որտեղ նշվում է, որ « փորձագիտությամբ հաստատվել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, որը ներկայացվել է Գարեգին Բ-ին: Վերջինս առոչինչ է համարում այս արդյունքները:․․․ Հաշվի առնելով սա՝ եպիսկոպոսները դիմել են մնացյալ եպիսկոպոսներին և հանրությանը՝ հայ եկեղեցին Կտրիճ Ներսիսյանից և Արշակ Խաչատրյանից մաքրելու գործընթացին միանալու համար»
Այսօր լրագրողների հետ հետ ճեպազրույցում Փաշինյանն այդ հայտարարության մասին ասել է․«Այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում»:
