Ինչու՞ է գյուղի տղաներին ձգում քաղաքը | Region

Ինչու՞ է գյուղի տղաներին ձգում քաղաքը

Հուլիս 21,2025 17:10

Կրաշեն բնակավայրն ընդգրկված է Ախուրյան համայնքի կազմում, գտնվում է մարզկենտրոն Գյումրիից շուրջ 15կմ հեռավորության վրա: Շիրակի մարզի սակավաթիվ այն բնակավայրերից է, որտեղ ներքին և արտաքին միգրացիայի տեմպերն ու ցուցանիշները ցածր են։

Կրաշենցիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, նաև հացահատիկային և կերային կուլտուրաների մշակությամբ: Երիտասարդների մեծ մասը խուսափում է անասնապահությամբ զբաղվելուց, նախընտրում է աշխատանք գտնել քաղաքներում: Բոլորի հեռանալու հիմնական պատճառը եղել է աշխատատեղերի բացակայությունը և գյուղատնտեսության անեկամտաբերությունը։

Էթնոաշխարհագետ Արտաշես Բոյաջյանի պնդմամբ՝ հեռավոր, բարձրլեռնային գյուղերի բնակիչներին անհրաժեշտ է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել, պետական աջակցության արդյունավետ ծրագրեր կյանքի կոչել, այլապես բնակավայրերի ամայացման միտումը կշարունակվի։

Այստեղ կարևոր են համարում խմելու ջրագծերի վերանորոգման, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգման, գյուղմթերքի իրացման և գազաֆիկացման հարցերը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նորություններ