Հայ գրոսմայստերները առաջին և երկրորդ հորիզոնականներն են զբաղեցրել շախմատի միջազգային մրցաշարում
Օգոստոս 01,2025 22:35

Հայ գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը և Կարեն Գրիգորյանը առաջին ու երկրորդ հորիզոնականներն են զբաղեցրել Կատալոնիայում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
«Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձել է Կատալոնիայում անցկացված «49th Vila de Sitges Open» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։
Երկրորդ հորիզոնականը նույնպես զբաղեցրել է հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը։
Մանուէլ Պետրոսյանը և Կարեն Գրիգորյանը 9 հնարավորից վաստակել են 7 միավոր»,- նշված է հաղորդագրությունում։