Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործն ուղարկվել է դատարան
Օգոստոս 04,2025 16:07
Դատախազը հաստատել է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքն ու գործն ուղարկել դատարան:
Այս մասին հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը։
Միքայել արքեպիսկոպոսին մեղադրանք է ներկայացվել մեկ տարվա վաղեմության մի հարցազրույցում հնչեցրած կոչի համար, ըստ դատախազության՝ իշխանությունը զավթելու կոչ անելու հոդվածով։
Նա այդ հարցազրույցում խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Միքայել արքեպիսկոպոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով: Նա կալանավորված է այս տարվա հունիսի 28-ից։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
