Գետքի ջրամբարում ջրահեղձ եղած Աշոտ Մանուկյանը գյուղի հովիվն էր

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ժ․14։50-ի սահմաններում Գետք գյուղի մոտակայքում գտնվող «Սերոժի լիճ» կոչվող ջրամբարում 45-ամյա տղամարդ է ջրահեղձ եղել։ Գետք բնակավայրի վարչական ղեկավար Նարինե Հարությունյանի տեղեկացմամբ՝ նա նույն գյուղի բնակիչ 45-ամյա Աշոտ Մանուկյանն է, որը գյուղի հովիվն էր, և տարածքում արածեցնում էր խոշոր եղջերավոր կենդանիներին: Նրա ընկերը փորձել է փրկել նրան, սակայն չի հասցրել, ամեն ինչ շատ արագ է կատարվել։
Շտապ օգնության անձնակազմը կանչը ստացել է ժ․14։54 րոպեին։ Տեղում էին նաև Փրկարար ծառայության աշխատակիցները։ Բոլորը սպասում էին ջրասուզակներին, որոնք ճանապարհ էին ընկել Սևանից։
1980 թ․-ին ծնված տղամարդն ամուսնացած չէր, ունի երկու եղբայր և մայր։ Եղբայրները տեղեկացվել էին դժբախտ պատահարի մասին, և Երևանից շտապում էին դեպքի վայր։
Մանրամասները՝ տեսանյութում։