Վարազդատ Հարոյանը լքում է Հայաստանի ազգային հավաքականը | Region

Վարազդատ Հարոյանը լքում է Հայաստանի ազգային հավաքականը

Օգոստոս 06,2025 20:17

Քիչ առաջ զրուցեցի Վարազդատ Հարոյանի հետ: Վատոն որոշեց իմ միջոցով հանդես գալ հայտարարությամբ՝

Ոզում եմ հայտարարել, որ որոշել եմ ավարտել կարիերաս Հայաստանի հավաքականում: 92 խաղ եմ անցկացրել հավաքականի ամենաուրախ և ամենաբարդ ժամանակաշրջաններում:

Միշտ պատրաստ կանգնած եմ եղել հավաքականի կողքին: Ինձ թվում է՝ ավելորդ է խոսել նվիրվածությանս և հայրենասիրությանս մասին, քանր, որ դա դուք ինքներդ եք տեսել թե՛ դաշտում, թե՛ դաշտից դուրս: Կարիերայիս ընթացքում հավաքականն ինձ շատ բան է տվել: Ես էլ այդ նույնը 15 տարի տվել եմ հավաքականին: Ամբողջ սրտով խաղացել եմ իմ ազգի համար: Հիմա ժամանակն է հրաժեշտ տալու: Պատճառն էլ կասեմ, քանի որ բան չունեմ թաքցնելու: Մի անգամ փորձեցի աշխատել մեր նորանշանակ մարզչի հետ, չստացվեց:

Երկրորդ անգամ չեմ ուզում, որովհետև չի ստացվելու: Նույնիսկ ցանկություն չկա փորձելու: Շնորհակալություն բոլորին այսքան տարիների վստահության համար: Հաջողություն եմ մաղթում իմ ազգային հավաքականին: Միշտ հոգով և սրտով ձեր կողքին եմ:

Վարազդատ Հարոյան

Նորություններ