ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպումը | Region

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպումը

Օգոստոս 07,2025 20:07

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը, որը կկայանա ուրբաթ՝ Վաշինգտոնում: Այդ մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնել է ԱՄՆ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը միշտ աջակցել և խրախուսել է ցանկացած առաջընթաց Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման ուղղությամբ:

«Հատկապես այս առումով շատ կարևոր էին մարտին երկու երկրի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցման ուղղությամբ ձեռնարկված քայլերը»,- ընդգծել է Հաքը։

Նորություններ