Իրանում գնացքը դուրս է եկել գծերից, հաղորդվում է երկու տասնյակ վիրավորների մասին

Իրանի հարավային Քերման նահանգում այսօր գնացքը դուրս է եկել գծերից, որի հետևանքով վիրավորվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Գնացքում եղել է 450 ուղևոր։
Կարմիր մահիկի ընկերության օգնության և փրկարարական կազմակերպության ղեկավարն իրանական լրատվամիջոցներին հայտնել է, որ «երեսուն մարդ է վիրավորվել, երբ Քերման-Զարանդ երկաթուղային գծի վրա գնացքը դուրս է եկել գծերից»։
Գնացքների ռելսերից դուրս գալը Իրանում հազվադեպ երևույթ չէ, և չնայած դրանք սովորաբար մահվան պատճառ չեն դառնում, անցյալում տեղի են ունեցել մահացու աղետներ։
Իրանական լրատվամիջոցները հիշեցնում են, որ «երկրում գնացքների ռելսերից դուրս գալը հազվադեպ երևույթ չէ, և չնայած դրանք սովորաբար մահվան պատճառ չեն դառնում, անցյալում մահացու ելքով նման աղետներ եղել են»։
2022 թվականի հունիսին 21 մարդ զոհվեց և տասնյակները վիրավորվեցին, երբ գնացքը ռելսերից դուրս եկավ Իրանի կենտրոնական Թաբաս քաղաքի մոտ՝ գծերի մոտ գտնվող էքսկավատորին բախվելուց հետո։
2016 թվականին երկու գնացքներ բախվեցին և հրդեհվեցին Իրանի հյուսիսում, որի հետևանքով զոհվեց 44 մարդ, իսկ տասնյակները վիրավորվեցին։