Հին աղբավայրը շնչահեղձ է անում քաղաքը․ ի՞նչ միջավայրում են ապրում Գյումրիի Անի, Վարդբաղ և Մուշ թաղամասերի բնակիչները
Օգոստոս 08,2025 16:45

Գյումրիում աղբահանության խնդիրը թեև վերջին տարիներին կարգավորվել է, բայց աղբամաններ նետված թափոնների կառավարման հարցը շարունակում է անլուծելի մնալ։ Փորձագետները պնդում են, որ պետք է աշխատանքներ տանել ոչ թե խոշոր աղբավայրերի կառուցման, այլ թափոնների նվազեցման ուղղությամբ։ Իսկ դրա համար թափոնների վերամշակման գործարաններ են պետք։
Տարբեր երկրներից աղբը վերամշակելու առաջարկներ շատ են եղել, բայց դրանցից ոչ մեկը չի իրագործվել։ Իսկ Գյումրիի աղբավայրը շարունակում է ընդլայնել տարածքը, առանց տեսակավորման այստեղ է նետվում ամեն ինչ՝ պլաստիկ իրեր, շինաղբ, հատուկ վտանգավոր թափոններ և այլն։ Այդ ամենն այրվում է՝ քամու միջոցով հոտը տարածելով հարակից թաղամասեր։ Տարիներ շարունակ այս միջավայրում են ապրում Գյումրու Անի, Վարդբաղ և Մուշ թաղամասերի բնակիչները։