Անասնապահությունը ձեռնտու չէ, հովվի աշխատանք էլ չեն ուզում․ գյուղերի երիտասարդներն այլ ապագա են երազում
Օգոստոս 12,2025 17:15
Շիրակի մարզի հյուսիսային անասնապահական շրջաններում խոտի բերքատվությունն ընկել է, ըստ այդմ ավելացել են անասուն պահելու ծախսերը։ Բայց սա միակ խնդիրը չէ։ Աշոցք և Ամասիա խոշորացված համայնքների գյուղերում ոռոգման ցանցեր չկան, անասնապահությունից եկամուտ ստանալ հնարավոր չէ։ Շատերը հրաժարվել են անասուն պահելուց նաև այն պատճառով, որ հովիվներ չկան։
Երիտասարդները հովվի աշխատանքից հրաժարվում են, կյանքի փոփոխություն են ուզում և քաղաքներում ապրուստ որոնում։ Ամասիա գյուղի բնակիչ Արթուր Գրիգորյանը հովվի բարդ աշխատանքի, բարձրլեռնային գյուղերի դժվարությունների ու գյուղացու անտեսված վիճակի մասին շատ ասելիք ունի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
