Հայ շախմատիստները տպավորիչ արդյունքներ են գրանցել Հունաստանում անցկացված միջազգային մրցաշարում
Օգոստոս 15,2025 18:01

Հունաստանի Սալոնիկ քաղաքում ավարտվել է «7th SKG Open» շախմատի միջազգային մրցաշարը։
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մրցաշարի Ա խմբում լավագույն կին մասնակից է ճանաչվել կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, ով 9 հնարավորից վաստակել է 5 միավոր:
Նույն խմբում պատանի շախմատիստներ Արեն Մնացականյանը և Ալեքսանդր Ավանեսյանը վաստակել են համապատասխանաբար 5.5 և 5 միավոր: Ալեքսանդր Ավանեսյանը 115.6 կետով բարելավել է իր միջազգային վարկանիշը:
Մրցաշարի Բ խմբում Սոֆիա Բաղրամյանը վաստակել է 5 միավոր և ճանաչվել լավագույնը մինչև 12 տարեկան աղջիկների պայքարում: Սոֆիան 100.8 կետով բարելավել է իր միջազգային վարկանիշը։
Մրցաշարի Դ խմբում Վիմլա Մահեշվարին վաստակել է 4 միավոր և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը։